▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Հովհաննեսը կօծվի. «ՀԺ»

«Մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողությանը:

 

Եկեղեցու կառուցումը սկսվել է 2003թ.-ի մայիսի 25-ից և փաստորեն՝ ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է, որ եկեղեցին, «շատ պատահականորեն», կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես է կոչվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից Կողբ գյուղում կառուցված եկեղեցին: Մի համընկում էլ կա. եկեղեցու օծումը կատարվելու է Արտաշատի քաղաքապետի՝ հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, Արտաշատում առաջադրվել է և բնականաբար ընտրվելու մեծ շանսեր ունի վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Եկեղեցու օծումը կարգին գովազդային առիթ կարող է ծառայել Արգամի համար»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին