▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը`սիրելիի կողմից իր գործունեությանը խոչընդոտելու և մշտապես քննադատված լինելու մասին

Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս տարի պատրաստվում է  իր սիրելիի հետ օրինականացնել հարաբերություններն ու ամուսնանալ:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` խոսելու անձնական կյանքի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության և մշտապես քննադատված լինելու մասին:

Վերջին հարցազրույցներից մեկում նշել եք, որ 2015-ը ձեզ համար շատ կարևոր տարի է լինելու, քանի որ պատրաստվում եք օրինականացնել ձեր հարաբերությունները: Նշել եք, որ հարսանիքը չեք ցանկանում նշել մեծ շուքով: Ի՞նչն է պատճառը:

Ինձ համար կարևորն այն է, որ ես ունեմ իմ կողքին իմ սիրելիին: Ես երջանիկ եմ, սիրում եմ և գնահատված եմ: Սրանք են ինձ համար առաջնայինը:

Նաև նշել եք, որ շատ զույգեր, իրենց հարսանիքը մեծ շուքով նշելուց հետո, ամուսնալուծվում են: Միգուցե սնահավատ լինե՞լն է ստիպում խուսափել ճոխությունից:

Ես առհասարակ սիրում եմ հայկական ավանդույթները և իմ հարսանիքի ժամանակ կցանկանամ դրանք գերակշռեն: Ինձ համար ծիծաղելի է, երբ մարդիկ դիմում են ճոխությունների` ցուցադրության համար: Ես ցանկանում եմ այդ օրը համեստ նշել. կարևորն իմ  կողքին ամենահարազատ մարդկանց ներկայությունն է: Ինչ վերաբերվում է սնահավատ լինելուն` ասեմ, որ դրա գործոնը, միգուցե, ևս կա:

Ձեր կողակիցը այս բնագավառի՞ց է և ապագայում հնարավո՞ր է, որ նա խոչընդոտի Ձեր գործունեությանը:

Ոչ, նա իմ բնագավառից չէ: Կարող եմ ասել, որ իմ կողքին չէր կարող լինել իմ բնագավառից մարդ: Ես իմ էությամբ աշխույժ եմ և դժվար հասկանայի այս ոլորտից որևէ մեկին: Իմ սիրելին ինձ համար ամենակարևորը շատ լավ մարդ է: Նա բիզնեսի բնագավառից է: Իսկ ինչ վերաբերվում է նրա կողմ կամ դեմ լինելուն իմ աշխատանքին` այս պահին նման խնդիր չունեմ, ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող:

Օրեր առաջ կայքերից մեկն անդրադարձել էր Ձեզ` նշելով մի քանի պատճառ` ինչու պետք է հեռու մնալ Ձեզանից: Նշվել էր, որ ըստ Ձեզ` Ձեզ նմանը չկա, Ձեզ թվում է,թե ամենալավն եք, նույնիսկ Ձեզ «զակատ արած կռիվ» էր անվանել : Դուք համաձա՞յն եք այս կարծիքի հետ և եթե ոչ, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

Մարդիկ, ովքեր անելիք և նորություն չունեն, հաճախ են անդրադառնում ինձ` այս կերպ իրենք իրենց PR անում: Ես նման «կայքիկների» ուղղակի արհամարհում եմ: Ինչ որ չկայացած անձնավորություն նման մի բան է գրել, որին ես ծիծաղով եմ նայում: Ես գիտեմ, թե ով եմ, ինչ Աստվածատուր շնորհ ունեմ, դա ինձ  համար բավական է նման մարդկանց ընդհանրապես չվերաբերելու համար:

Եվ վերջում, խոսելով Ձեր ստեղծագործական գործունեությունից, հետաքրքիր է` ինչ նորություններ են սպասվում Ձեր երկրպագուներին:

Ասեմ, որ այս տարի բուռն ստեղծագործական տարի է լինելու: Ինպես նախորդ, այնպես էլ այս տարի նոր երգեր կձայնագրեմ, կնկարահանեմ տեսահոլովակներ: Նաև պատրաստվում եմ նոր ֆիլմում նկարահանվել, որի մասին, սակայն, հիմա չեմ ցանկանում շատ խոսել:

Հեղինակ` Անի Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին