Երգչուհի Սոնա Շահգելդյանը նպատակահարմար չի համարում, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Բոլորի կարծիքը գնահատում եմ, հարգում եմ, ուղղակի այստեղ շոու բիզնեսը մեծ չէ, որ մի հատ էլ հարկեր վճարենք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ հայտնի երգիչ-երգչուհիները, օրինակ, հարսանիքների ժամանակ երգելով գումար են վաստակում, սակայն հարկ չեն վճարում:
Ասուլիսի ժամանակ Անանյանը նշել է, որ վերջին 25 տարիների ընթացքում օրենքով կա պարտադրված պայման, որ նրանք հարկեր վճարեն: