▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Ռուբենյանը՝ նոր տեսահոլովակի և Արսեն Գրիգորյանի հետ զուգերգի մասին

Life.panorama.am-ը գրում է. Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, կկայանա երգչուհի Սոնա Ռուբենյանի նոր տեսահոլովակի՝ «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծում իրեն հաղթանակ բերած «Աշնան սերենադ» երգի պրեմիերան:

Զրույցում երգչուհի պատմեց. «Հիշում եմ՝ նախագծի ձեւաչափին համապատասխան, երբ անհայտ երգահանները ուղղարկել էին տարբեր երգեր, եւ երկար մաղումների հետեւանքով միայն ես ընտրեցի այս երգը. ինձ համար զարմանալի էր անգամ հենց այդ փաստը, որ էլ ուրիշ ոչ մեկը չէր ընտրել այն, այլապես ես ստիպված պետք է լինեի մրցել այս երգի համար մեկի ուրիշի հետ: Արդյունքում «Աշնան սերենադը» ինձ հաղթանակ բերեց, որի հիման վրա էլ, ըստ նախագծի կանոննների, «Շանթ» հեռուստաընկերության կողմից պետք է նկարահանվեր եւ նկարահանվեց տեսահոլովակ»:

Սոնա Ռուբենյանի խոսքով՝ տեսահոլովակի թողարկումը մի փոքր ուշացավ, քանի որ նկարահանման հետ կապված կար եղանակային խնդիր. «Ռեժիսորը՝ Հրաչ Ղուկասյանը, որոշել էր, որ պետք է տեսահոլովակում լինի աշնանային տրամադրություն, եւ մենք սպասեցինք մինչ աշունը գար, արդյունքում իմ տեսարանները նկարահանեցինք դեռ աշնանը՝ Ջրվեժում մի վայր կար, որը կարծես աշնան բոլոր գույներն էր իր մեջ կրում, իսկ վերջերս արդեն մնացած տեսարանները նկարահանվեց, որտեղ խորեոգրաֆիայի միջոցով արտահայտվում է երգի ողջ զգացմունքները»,- նշեց նա:

Երգչուհին պատմեց, որ տեղյակ չի եղել, որ արդեն ամբողջությամբ նկարահանվել է տեսահոլովակը. «Պետք է նկատեմ, որ տեսահոլովակը ինձ համար անակնակալ էր, մի քանի օր առաջ ռեժիսորը՝ Հրաչ Ղուկասյանը եւ օպերատորը՝ Տիգրան Պետրոսյանը, պատրաստի տեսահոլովակը բերեցին մեր տուն եւ ինձ անակնկալ մատուցեցին: Տեսահոլովակը իսկապես շատ հուզիչ է ստացվել. մի պահ կա, որ ամեն անգամ դիտելիս արցունքներս չեմ կարողանում զսպել: Երգը մի փոքր տխուր երգ է, սիրող զույգերի բաժանման մասին է, եւ հենց աշունն է խորհրդանշում այդ բաժանումը, չեմ ուզի, որ իրական կյանքում որեւիցե մեկի հետ նման բան պատահի»,- պատմեց նա:

Սոնա Ռուբենյանը նշեց նաեւ, որ բացի «Աշնան սերենադ»-ից, առաջիկայում դարձյալ նոր գործերով կներկայանա. «Արդեն նոր երգ ունեմ , որի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյաննն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Այս երգը բավականին ազդեցիկ է, քանի որ երգի մեջ շոշափվում է սոցիալական մի թեմա, ըստ որի սիրող զույգերի մեջ սոցիալական խավային տարբերությունը խանգարում է, բայց միեւնույն է հաղթում է սերը»,- պատմեց նա:

Երգչուհին հավելեց, որ բացի մեներգերից, շուտով զուգերոգով հանդես կգա Արսեն Գրիգորյանի հետ. «Արդեն ձայնագրություններով ենք զբաղված, հուսամ Արսենի հետ համատեղ երգն էլ առաջիկայում տեսահոլովակ կունենա»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին