Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ամուսնու հետ օրերս վերադարձել է Շրի Լանկայում անցկացրած հանգստից, հոկտեմբերի 20-ին նշել է իր 24-ամյակը և անցել աշխատանքային գրաֆիկին: «Անծանոթը» հեռուստասերիալում խորհրդավոր ու հակասական Մերիին մարմնավորող գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր անցած ճանապարհից, մանկական չարաճճիություններից:
« Մանկությունից միայն ջերմ ու բարի հիշողություններ ունեմ, չնայած, որ մութ ու ցուրտ տարիներ էին: Ընտանիքում լինելով երեք երեխա` միշտ կարողանում էինք հետաքրքիր խաղեր հորինել: Սիրած զբաղմունքներ շատ ենք ունեցել. սիրում էինք վերմակներով ամբողջ տունը վրանի վերածել ու խաղալ դրա տակ», - ասել է դերասանուհին:
Սոֆյա Պողոսյանը մասնագիտությամբ հոգեբան է, իսկ հեռուստատեսությունում պատահական է հայտնվել:
«Ամեն ինչ արագ ստացվեց: Դեռ չորրորդ կուրսում առաջարկ ստացա `վարելու «Ֆորտ Բոյար» նախագծի օրագրերը: Դրան հաջորդեց Նինայի դերը «Վերադարձ» հեռուստասերիալում: Բարեբախտաբար, իմ ու Մերիի միջև նմանություն չկա: Մերիի կերպարում ինձ ձգում է խորհրդավորությունը, բազմերանգությունը»:
Խոսելով անձնական կյանքի մասին դերասանուհին նշել է, - « Ամուսինս հասկանում է ինձ և իմ աշխատանքը: Նա միշտ իմ կողքին է: Նարեկի հետ ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Սիրում եմ ճամփորդել ամուսնուս հետ, բայց հաճախ չի ստացվում: