Շնորհավորու՛մ եմ, Սերժ.
Մարդիկ կարծում են, թե երեք նախագահներն արել են ամեն ինչ, որ ես նրանց մասին դրական չարտահայտվեմ: Սակայն սա այն դեպքը չէ, որ ես զսպեմ իմ հիացմունքը.
Սերժ Սարգսյանը կարողանում է թափանցել մարդկանց հոգու խորքը, բացահայտել նրանց իրական ձգտումները, գնահատել դրանց արժեքն ու իրատեսական առաջարկ անել: Համաձայնության դեպքում ուղղակի խնդրում է մնալ ո՛չ ավել ո՛չ պակաս այնպիսին՝ ինչպիսին որ նա կա: Նա նաեւ համբերատար է. Օրինական ճանապարհը ցույց է տալիս միայն երրորդ անհաջող փորձից հետո, ապահովելու համար չորրորդի հաջողությունը:
Հ. Գ.
Մոլորյալներին հիշեցնեմ, որ անունով դիմելը մեր վաղեմի մտերմության նշան է. Մենք խաղաղ ենք բաժանվել, քանի որ խոստովանել է, որ իր գնահատած արժեքը ինձ միանգամից չի կարող տալ: Ի նշան երախտագիտության ես նրան նվիրել եմ այն, ինչի կարիքն ուներ ...