▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալությունս եմ հայտնում Արթուր Ջանիբեկյանին Մատենադարանի, Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդի գանձերի թվայնացման համար

«Գործունեության տեսակ կա, որն այժմեական չէ, միտված է ապագային։ Դրա իրական արժեքն այսօր չէ, որ կհասկացվի, իսկ գնահատականը կտան հաջորդ սերունդները։ Ու խոսքը բնավ քաղաքականության մասին չէ, այլ մնայուն արժեքների. մշակույթ, գիտություն, կրթություն...Այն ամենի, ինչ ազգային նկարագրի մաս է կազմում, և պարտադիր պիտի փոխանցվի թոռներին՝ եթե ուզում ես ապագա ունենալ։

 

 

Դրա առաքելությունն է ստանձնում պետությունը (եթե ստանձնում է) և վառ անհատականությունները, որոնք բնավ չշեշտադրելով սեփական անձն այդ գործում, գիտակցում են ազգային գանձերի փխրունությունը, ու լուռ լծվում դրանց պահպանման, փայփաման գործին։



 

 

 

 

 

 

 

Այսօր ես չեմ սպասում ապագա սերունդներին, և հիմա եմ գնահատում ու շնորհակալությունս հայտնում Մատենադարանի, Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդի գանձերի թվայնացման, չթվարկված և ապագա բոլոր, ու դեռ չմեկնարկած նախաձեռնությունների համար Արթուր Ջանիբեկյանին։ Շնորհակալ եմ ազնիվ ու ազգանվեր գործի համար»,-գրել է Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին