▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սնիկերս»-ի, «Մարս»-ի գները կրկին կիջնեն.«Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է՝ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն Է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները։ Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունն Է, որ ներմուծում Է «Սնիկերս», «Մարս», «Կիթ-Կաթ», «Թվիքս» և այլ շոկոլադե սալիկներ։ Նշված շոկոլադե սալիկներն անցած տարեվերջին Էժանացան՝ 250-ից հասնելով 200-ի։ Սակայն վերջերս դրանք նորից թանկացան եւ այժմ վաճառվում են 230 դրամով։

 Երբ «Ժողովուրդ»-ը այս թանկացումների վերաբերյալ Արկադի Համբարձումյանից հետաքրքրվեց, նա վրդովված պատասխանեց. «Բանուգործ չունե՛ք, այս երկրում ուրի՞շ բան չկա, բացի «Սնիկերս»– ից, «Մարս»–ից, ուզում եմ հասկանամ, էլի։ Ինչի՞ համար Է կարեւոր։ Ձեր սննդակարգի մեջ մտնո՞ւմ է: Հեսա կիջնի գինը նորից։ Երբ հետաքրքրվեցին, թե կոնկրետ երբ են գներն իջնելու, նա ասաց. «Վաճառողն Է գինը բարձրացնում։ Արտադրության գին գոյություն ունի, դա Էլ բարձրացրել են, իսկ մենք Էլ ջանում ենք, որ իջացնեն նորից»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին