▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալը փակվա՞ծ է. Քահանան հարցը քննարկել է Մաքսիմ անունով եզդի շեյխի հետ.«ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդավար Տեր Եսայի քահանա Արթենյանը իր և եզդիների միջեւ ծագած սկանդալը փակված է համարում: Նա Skipe-ի միջոցով հարցը քննարկել է Մոսկվայում ապրող Մաքսիմ անունով եզդի շեյխի հետ եւ համաձայնության եկել: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ Տեր Եսային:
Եզդիները վիրավորել էին  Տեր Եսայի քահանա Արթենյանի այն հայտարարությունից, որ եզդին արևապաշտ է:
«Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արեւն է: Աղոթում են արեւին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից եւ, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»,- նշել էր քահանան: Եզդիները պահանջում էին, որ Հայ առաքելական եկեղեցու քահանան ներողություն խնդրի իրենցից:
Մեր հարցին, թե արդյո՞ք շեյխը ներողության հարց բարձրացրել է՝ Տեր Եսային բացասակայն պատասխան տվեց՝ հավելելով, որ ինքը ընդունել է, որ իր կողմից սխալ ձեւակերպում է եղել, շեյխը բացատրել է սխալը, ինքը ընդունել է եւ իրենց կայքում իր հայտարարությունը ուղղվել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին