Օմսկի պանրի գործարանի աշխատակցի սոցիալական ցանցում տեղադրած լուսանկարները բողոքի պատճառ են դարձել: Բանն այն է, որ երիտասարդը Նոր տարին ընկերների հետ դիմավորում էր աշխատավայրում, և տոնն ավելի զվարճալի դարձնելու համար վերջիններս մտել էին կաթով լի տարրայի մեջ: Ընդ որում` տղաները «թարմանում» էին այն տարրայի մեջ, որի պարունակությունից պատրաստվում է գործարանի հայտնի պանիրներից մեկը:
Սակայն երիտասարներն այդքանով չեն սահմափակվել և նկարահանել են, թե ինչպես են պանիր «պատրաստում», որը, ինչպես և սպասելի էր, հեռու էր սանիտարական բոլոր նորմերից: