▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ մշակույթի ոլորտի հատկացումների քննարկմանը. Դավիթ Հարությունյանը բորբոքվել է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն անցած շաբաթ ավարտել է հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումները։ Մեր տեղեկություններով, սկանդալային ընթացք է ստացել մշակույթի եւ գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ քննարկումը։

Ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ տրտնջալով նախորդ տարիների քիչ հատկացումներից։ Սակայն գիտության ոլորտի ներկայացուցիչների առաջարկը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել է, եւ նա, առանց ծանրութեթեւ անելու, հակադարձել է, թե ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին