Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին Երևանում կազմակերպված միջոցառումներից մեկում երևում էր տիկտոկեր Ռուզաննա Բարսեղյանը, ով առավել հայտնի է, որպես King Ռուզի անունով: Նա նկարվում էր երեխաների, ինչպես նաև իրենց ծնողների հետ: Նա նաև տեսանյութ էր հրապարակել իր էջում, սակայն նրա ներկայությունը կազմակերպված միջոցառմանը բարձրացրեց մեծ բողոքի ալիք։
Շատերը քննադատեցին նրան՝ ասելով, որ պետք չէր երեխաների մոտ հանդես գալ նման հագուկապով։
ԱրմԼուր.am-ը զրուցել է տիկտոկերի հետ: Վերջինս ասել է, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում քննադատությունները և նա կարևորություն չի տալիս դրանց․ «Այդ տեսանյութով ցույց եմ տալիս, որ մարդիկ ինձ սիրում են, սիրելու են, կապ չունի իրենց քննադատությունները։ Սիրողը սիրելու ա, չսիրողը չի սիրելու. դա ինչ-որ բան իմ կյանքում չի փոխում, նույն ձև էլ իրենց անեծքները՝ գնալու ա կպնի հետ իրենց»։