Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հրապարակած կառավարության նոր կազմում ներգրավված է նաև հայազգի նախարար: Ինչպես հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը: Սիրիայի կառավարությունը կազմված է 35 նախարարություններից, այդ թվում` նախագահի հրամանով ավելացված ևս մեկը` Վարչական բարեկարգման նախարարությունը: Կառավարության ղեկավար է նշանակվել Ուաել Նաթեր Ալ Հալաքին:
Սիրիայի նորանշանակ կառավարության կազմում հայ նախարար կա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet