Սէրն ոյժ է տալիս, աշխուժացնում, վերածնում: Առանց Սիրոյ, միայն յանուն վաստակի աշխատող մարդը երբէք լաւ արդիւնք չի ստանայ: Կարելի է ժամեր շարունակ աշխատել Սիրով եւ յոգնութիւն չզգալ: Սակայն կարելի է նաեւ ուժասպառուել մի քանի րոպէի աշխատանքից, եթէ դա անես սառը սրտով, առանց Սիրոյ: Այն ամէնն, ինչ անում էք, արէք Սիրով կամ ընդհանրապէս մի արէք: Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս' ինչպէ՞ս դառնալ անխոնջ, չյոգնել: Գաղտնիքը պարզ է. սիրեցէք այն, ինչ անում էք, եւ նրանց, ում համար դա անում էք:
Մայր Թերեզա