▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ական կլանի անբաժանելի ատրիբուտն է...

Չգիտես ինչու, Սեյրան Օհանյանի պատարագի մասնակցությունը առիթ հանդիսացավ համընդհանուր հիստերիայի: 
Հասարակական նման արձագանքը չի կարող ունենալ որևէ օրինաչափ հիմնավորում: 
Առավել ճիշտ կլիներ նախարարին անարգանքի սյունին գամել այն ժամանակ, երբ անպաշտպան ուղղաթիռը չգիտես ինչու հայտնվեց շփման գծի այն հատվածում, որտեղ հակառակորդի համար չխոցելը ավելի դժվար էր, քան խոցելը: 
Իսկ այժմ փորձեմ ներկայացնել պատարագին նրա մասնակցության պատճառները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Նախարարը Առաքեական եկեղեցու հետևորդ է և դա նրա բնական իրավունքն է:
2. Նա հանդիսանում էր Երևանի Ս.Սարգիս Եկեղեցու խաչքավորը։
3. Գոյություն ունի նման ազգային ավանդույթ, հայկական բանակները արշավանքի գնալուց անգամ իրենց հետ ունեցել են պատարագի համար նախատեսված շարժական սեղան:
4. Պատարագի մասնակցելը դեռ չի նշանակում անուշադրության մատնել բանակի հրամանատարության հետ կապված գործերը, դա ավելի շատ զգացմունքային մեկնաբանություն է:
5. Եկեղեցի-բանակ կուռ համագործակցությունը բխում է միմիայն պետության շահերից:

Այդ օրվա միակ արատավոր երևույթն է. բանակի հրամանատարին տեսնել այնպիսի բաշիբոզուկի կողքին, ինչպիսին է «օֆշոր» սրբազանը: 
Եվ վերջաբանի փոխարեն. Սեյրան Օհանյանին նախապես կուռք մի դարձրեք, որ հետո խորապես չհիասթափվեք: Այնուամենայնիվ նա հանրապետական կլանի անբաժանելի ատրիբուտն է:


Կարպիս Փաշոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին