«Մենք, բնականաբար, ողջունում ենք Ժողովրդական կուսակցության պատրաստակամությունը միանալու մեր շարժմանը և օգնելու ժողովրդի խնդիրների լուծմանը: Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը և կարևորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում Ժողովրդական կուսակցության միանալու պատրաստակամությունը:ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ նշել է երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար լայն համախմբման անհրաժեշտության մասին»,-նշել է ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն` արձագանքելով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի այսօրվա հայտարարությանն, ըստ որի Եռյակին ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնում: