▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերյոժան դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը. Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական ուղերձը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրանում մասնավորապես ասված է.

«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին

Մեծարգո հայրենակիցներ,

Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար:

Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա:

Վշտակցաբար՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին