▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերունդները մեզ չեն ների, եթե մենք այս պետականությունն էլ կորցնենք...

Իմ կողմից շատ սիրված ու հարգված Lusine Badalyan և Tigran Kocharyan որոնց ճանաչում եմ 14 տարուց ավել... Հետևում էի ձեր գրառումներին հեռախոսով ու չէի կարողանում երկար գրել: Հիմա մի փոքր երկար կգրեմ, քանի-որ ինքս լի եմ տպավորություններով... Ինչպես ասեցի ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում ա ու պետք ա առնվազն լարախաղաց լինել, որպեսզի չհայտնվես ծայրահեղությունների մեջ: ՀԵռու չեմ գնա և կպատմեմ վերջին շաբաթվա տեսածս ու շոշափածս:

Լուսինե ջան, ասում ես "խոսում ենք մեր հարուստ մշակույթի մասին, իսկ ուր է այդ մշակույթը??? որտեղ կարելի է այն տեսնել ???? ": Երկու օր առաջ վրանով մեկնել էի Դիլիջանի սարեր և այնպես ստացվեց, որ գիշերակացը եղավ Մաթոսավանքի բակում՝ սարի վրա: Մաթոսավանք - 13-րդ դար, մարդու աչքից հեռու, կիսախարխուլ, բայց կանգուն դարերի միջով: Առավոտյան ժամը 7-ին, դեռ նոր էինք ճպռակալած աչքերս սրբում, երբ մի երիտասարդ տղա եկավ, զննեց տարածքը, մտավ ներս, խնամքով ուղղեց ամեն ինչ ու գնաց: Մաթոսավանք - մշակույթ, երիտասարդ տղա - մշակույթի պահապան: Եվս մեկ օրինակ, շատ թարմ: Այսօր Կոթիում էի, ցույց են տալիս - հրեեեեն սարի գլխին Սուրբ Սարգսի վանքը, ասում եմ մի օր գամ գնանք, ասում են ո՞ւր, տարածքը "թուրքինն ա", դոշին էլ պոստեր: Ասում եմ բա խի չեն քանդե՞լ, ուսերն են թոթվում, երևի հավես չեն անում բարձրանալ: Սուրբ Սարգսի վանք - մշակույթ Ադրբեջանի տարածքում՝ կանգուն ու ոչ թուրքը դա կքանդի, ոչ էլ հայը: Ու այսպիսի օրինակներ հազարավոր:

Ես միշտ ասել եմ Մաեստրո Արթուր Մեսչյանը հետ ա եկել Մատենադարանի նոր մասնաշենք սարգեց, հիմա էլ Կոմիտասի տուն-թանգարան ա սարքում, բա ես ուր թողնեմ գնամ՞: Լուսինե ջան ասում ես "բարություն ?? ամենահյուրընկալ ազգ ???? ուր է ???": Այսօր իջա Նոյեմբերյան գնացող մայրուղու վրա ու որոշել էի Կոթի ոտքով հասնել: Ոսկեվանի մոտ մի ժիգուլի կանգնեց, մի մարդ ասում ա նստի, տեսնեմ էս ուր ես սենց մոլորված գնո՞ւմ: Նստեցի, ասում եմ Կոթի, ասում ա սպասի հասնենք գյուղամեջ քեզ մեքենա կճարեմ: Մանգնեց հետս խոսեց այնքան մինչ մեքենա տեսավ, կանգնացրեց, ասում ա ձեր գյուղ հյուր եմ ուղարկում տեղ հասցրեք... Ու սենց էլի լիքը օրինակներ...

Ասում ես "կրթություն ???? այ ստեղ են ասել ԼՕԼ" Երևի հիմա կրթությունից ամենաշատը ես եմ բողոքում, բայց ինչ անե՞մ - փոքր Մհերություն՞՞ մտնեմ իմ քարանձավը ասեմ, աշխարհ դզվի, թե իմ փոքրիկ հեղափոխությունները: Չեմ կարող չտեսնել, որ այս տարի կուրս եմ ունեցել, որ տարիներ ի վեր չի եղել, ուսանողներ, որ ինքնուրույն են, նպատակասլաց, գիշերները չէին թողնում քնեմ իրենց հարցերով ու ես միայն դրա համար ուրախ էի (կուրսուս, սա դուք չեք կարդացելՃ ): Լուս ջան, արի սա տեսնենք ու գնահատենք, այլապես մենք անհարգալից ենք Մովսեսի ու Կոթիի կրակոցների տակ բերք ցանող ու հավաքող, պայքարող գյուղացու նկատմամբ: Մշակույթ և մարդկություն ես ուզում տեսնես ու ոգեշնչվես՞՞ գնա Արցախ աշխարհ, տես իսկական արցախցուն՝ հպարտ ու պայքարող, գնա Տավուշ տես հողից հաց քամող գյուղացուն, գնա Գեղարքունիք, տես ծովի հետ կռվող ծովի մարդուն... Սիրի հային ու իրա պայքարը: Տիգրան ջան, այս ամենով հանդերձ չտեսնել, որ մենք անդունդն ենք գլորվում առնվազն ջայլամություն է, պտղաբերության գործակից - 1.5 և նվազում է, զանգվածային արտագաղթ հատկապես գյուղերից: Նույն Կոթիում ինչ ասում են նայի մեր դպրոցը՝ երեք մասնաշենք ունի, աշխատում ա միայն մի մասնաշենքի կեսը, այ վերին գյուղը այս տարի մեկ շրջանավարտ ունեցավ...

Տիգրան ջան, Լուսինե ջան, հավատացեք մենք ապրում ենք նախանձելի ժամանակաշրջանում՝ մեկ ազգ երկու պետություն, սա նվեր ա ու նախանձելի նվեր: Ինչ գնով հրեաները ստացան իրենց պետությունը: Չեմ ասում, որ մենք քիչ ենք վճարել, բայց ինչ ենք անում մենք դրա հետ ՞՞ Սթափվել ա պետք... Սերունդները (եթե լինքն այդպիսիք) մեզ չեն ների, եթե մենք այս պետականությունն էլ կորցնենք... Ամեն մեկս մեր տեղում, մեր գործին, սա ա իմ լուծումը: Ես շատ եմ հպարտանում, երբ Եվրոպական տարբեր կառույցներում գնահատելով պետական երիտասարդական քաղաքականությունը՝ որպես տարածաշրջանային լավագույն օրինակ (խոսքը միայն Անդրկովկասը չի, այլ Արևելյան գործընկերության երկրներն ու Ռուսաստանը) բազմիցս մեջբերում են Հայաստանյան փորձը ու սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Լուսինե ջան, հավատա, որ նույն Վրաստանը մեզնից շատ բան ունի սովորելու ու դա ես չեմ ասում, այլ միջազգային կառուցները, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք սովորելու Տիգրան ջան, նույն վրացուց, քանի-որ ես սպունգի նման ներքաշելու և սովորելու հատկության մեջ եմ տեսնում մեր ազգի երկարակեցության գաղտնիքը: Մի խոսքով, երկար գրեցի, քանի-որ ժամանակ չունեի ))) Առավոտ վաղ մեկնում եմ Սիսիան: Սիսիանը հավակնում է դառնալ 2014 ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ու ոտք է մեկնում Էջմիածնի հետ: Հասկանում ե՞ք, սիսիանցին հավատում ա, որ ինքը կարող ա ու կլինի, ուրեմն ես իրավունք չունեմ չհավատալու...

P.S. Լոռում լինելով՝ չես կարող չխոսել Թումանյանի մասին, Թումանյանի մասին խոսելիս՝ չես կարող չհիշել կամավորական նահատակ Արտավազդին և «երկու քարի արանքում» թպրտացող հայ կամավորական շարժումը… Այդպես է, երբ մենք մեր սրտազեղ պահերին ուզում ենք մեր մեծերի մի լավ տողը հիշել, երկրորդ տողին մեր ձայնը խզվում է ցավից: Այդպես է լինում Աբովյանին հիշելիս, Տերյանին հիշելիս, Վարուժանին հիշելիս, Չարենցին հիշելիս, Զոհրապին հիշելիս, Սիամանթոյին հիշելիս… Նահատակների ստեղծած գրականություն է մեր գրականությունը և մեզ վիճակված չէ ունենալ մաքուր պոեզիայից բավականություն ստացող գեղագետի երանելի հոգեվիճակ: Եվ եթե Քուչակն էլ չլիներ, մենք ի՞նչ էինք անելու գրականության ու կյանքի այս նզովյալ «կապի» մղձավանջում:

Քունը տանող երեխայի վրա իջնող ջերմությունից նրա թշերը կրակ էին կտրել, աչուկները կուլ էին գնում քնի ու արթնության սահմանի առեղծվածային փայլով… Եվ քունը գլխին երեխան, ընկերներիս հոգածու ներկայությունը, հավերժական կրակն ու պատուհանագոգին ժամանակի հետ չափ ընկած ժամացույցը ասում էին՝ Ձեռքդ ետ տար… Ետ տար ձեռքդ ցավի վրայից՝ այս երեխայի գլուխը շոյիր, պրկված շուրթերդ սիրով ետ բեր՝ կարմիր խնձոր թուշը համբուրիր,- այս մի օրն էլ հա՛յ մի լինիր, գրողը տանի, հայ մի՛ լինիր:

 


Դավիդ Հայրապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին