▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցում. «Չենք հավատում, սուտ է». քաղաքացիները՝ Փաշինյանի վարկանիշի մասին

Միջազգային հանրապետական ինստիտուտի` (International Republican Institute) ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրության հերթական զեկույցն էր հրապարակել, որում արտացոլվել էր նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի վարկանիշը։ Ըստ այդ զեկույցի ընտրություններին մասնակցող քաղաքական դերակատարներից ամենաբարձրը Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է՝ 24 տոկոս։ «Իշխանություն» լրատվականը գրում է, որ զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու համար՝ հավատո՞ւմ են, որ Փաշինյանի վարկանիշը իսկապես բարձր է։ Հարցմանը մասնակցել է 22 քաղաքացի, որոնցից 12-ը չեն հավատում, որ ունի բարձր վարկանիշ, 4-ը հավատում են, 6 քաղաքացի կասակծում են։
Այս թվերը ցույց են տալիս, որ հարցվածների մեծամասնությունը չի կիսում այն պատկերացումը, որը ներկայացված է IRI-ի զեկույցում։ Թեև 22 հոգանոց հարցումը վիճակագրական առումով չի կարող ամբողջ հասարակության տրամադրությունները ներկայացնել, սակայն արձանագրում է հասարակության մի հատվածի անվստահությունը նման միջազգային հարցումների նկատմամբ։ Միջազգային կազմակերպությունների հարցումները հաճախ իրականացվում են կոնկրետ սոցիալական խմբերի շրջանակում, ինչը կարող է չարտացոլել ամբողջական հանրային տրամադրությունները։
Այս համատեքստում կարելի է ենթադրել, որ «International Republican Institute»–ի հրապարակած տվյալները առնվազն հանրային ընկալման մակարդակում չեն դիտվում որպես լիովին անաչառ։ Դա չի նշանակում, որ հարցումը կեղծված է, սակայն ցույց է տալիս, որ նման զեկույցների նկատմամբ հասարակության մի հատվածի մոտ կա կասկած և վստահության պակաս, ինչը ինքնին կարևոր քաղաքական ու սոցիոլոգիական ցուցանիշ է։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին