Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգի համար արարող մշակույթի գործիչներ կա՞ն։
Դե...բացի մի 10 հոգուց, ով շակալ չդարձավ ոչ մի իշխանության օրոք:
Ո՞ր ծակում եք հիմա։ Ի՞նչ հարց ունեք չլուծված։ Շե՞նք, ռեմո՞նտ, վաստակավորի կոչո՞ւմ։
Օ մեծն հայ դերասաններ! Էլի երազում եք ապրել անշա՞ռ։ Հիշեցի...Չէ որ ձեզ նիկոլականներն էլ են սիրում։ Ինձ բազմիցս քլնգող Սոս Ջանիբեկյանը շատ ավելի տղա ա` դիրքորոշում ունի:
Սերժին քծնող ու անմիջապես նիկոլին լպստող իմ էլիտա արվեստի: Երկիր ա կործանվել:
Կոչ չեմ անում` գիտեմ ձեր տեսակը: Դուք լինելու եք միշտ: Միշտ շակալ: Վախկոտ շակալ»։