«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ ԱԺ նիստի մեկնարկից քիչ անց ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնի կառավարության ծրագիրը: Խմբակցության շարքերում հպարտ մենության մեջ մնացել էր միայն խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, ով հազվադեպ է ԱԺ գալիս, քանի որ ամբողջությամբ նվիրվել է Համահայկական խաղերի կազմակերպմանը, որոնք այսուհետ 2 տարին մեկ են կայանալու:
Փոխարենը ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը, ով, հիշեցնենք, հակասություններ ունի՝ կապված ՔՊ-ի տնտեսական քաղաքականության հետ, եւ մանդատը վայր դնելու մտադրություն։ Նա տեւական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում»: