▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ ոչինչ չկա իր պապի ու հոր տառապալից կյանքի մասին. Լևոն Մութաֆյան

Չգիտեմ՝ ինչու հիշեցի... 1978 թվականին Ստեփանակերտում էի առաջին անգամ:

Ծանոթացա Ղարմետաքս կոմբինատի կոմերիտմիության քարտուղար Ռոբերտ Քոչարյանի հետ... Հետո ծանոթացա ԼԿԵՄ մարզկոմի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ... Ե

րկուսն էլ իմ հասակակիցներն էին, ինձանից մեկ-երկու ամսով մեծ... Ամենօրյա հանգրվանս «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունն էր, նշանավոր մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի սենյակը... Հրաշք մարդ էր, տոհմիկ ղարաբաղցի:

ի օր խոսակցություն բացվեց Ղարաբաղի երիտասարդ «կադրերի» մասին: Ասաց, որ Կևորկովի թրի տակով չանցնողներ կան... Հետո անդրադարձավ ԼԿԵՄ մարզկոմի քարտուղարի ընտանիքին...

Եվ իմ առջև բացվեց մի տառապանքի պատկեր... Գաբրիելյանն ասաց, որ կոմերիտմության քարտուղարի տոհմական ազգանունը Սարգսյան չէ, կարրծեմ Ալբալյան ասաց: Եթե լավ չեմ հիշել, ներողություն եմ խնդրում... Տեղ գյուղից Ղարաբաղում են հայտնվել, որովհետև համարվել են «ժողովրդի թշնամի»...

Մի ամբողջ ընտանիք ենթարկվել է ստալինյան բռնություններին... Ուրեմն, արդեն հիշողության ճանապարհով ընթացող ԱԶԱՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ այդ տառապած ընտանիքի զավակն էր... 

Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ ոչինչ չկա իր պապի ու հոր տառապալից կյանքի մասին...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին