▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։ Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում։ Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում։ Առաջին հերթափոխին մեկնել է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի է ունենում զենքի հանձնում-ընդունում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև։ Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին