▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է վարչապետի փոփոխության հարցը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս կիրակի Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող Աբրահամյանների տուն եւ մասնակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան «յոթի» արարողությանը: Այդ այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարճատեւ զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ամենատարածված թեման. արդյոք առաջիկայում ՀՀ Կառավարության կազմն ու վարչապետը փոխվելո՞ւ են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վարչապետին վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, «հանգիստ աշխատի»: Համենայնդեպս, Կառավարության կուլիսներում մի շարք նախարարներ «շուտասելուկ»-ի պես կրկնում են «հանգիստ աշխատի» արտահայտությունը: Թեեւ մյուս կողմից նրանք բոլորը լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը միշտ է բոլոր ժամանակների վարչապետներին այդպես պատասխանել: Տիգրան Սարգսյանին էլ պաշտոնանկութունից առաջ ասել էր՝ «գնա, հանգիստ աշխատի»: Իսկ թե հետո ինչ եղավ, բոլորին է հայտնի»:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին