▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերիական ստախոս, որը դարձել է ալիևյան շանտաժների խոսնակը»․ Լևոն Զուրաբյան

«Փաշինյանն այսքան ժամանակ մեզ ասում է հետևյալը․ «Մենք սահմանազատում ենք անում, ստանում ենք լեգիտիմ սահման, որը մեզ պաշտպանելու է, և առաջին քայլը լինելու է հուլիսի 1-ի պրոտոկոլը», պարզվում է այս մարդը ստախոս է, սովորական ստախոս»,- «Այսօր»-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի կանոնակարգի հաստատման ժամկետների խախտման մասին։

«Բանակցային իրավիճակի մասին տեղեկությունները մենք ստանում ենք միայն Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից։ Ակնհայտորեն Փաշինյանը սուտ է խոսում՝ նրա ոչ մի ասածը տեղի չի ունենում։ Եվ հենց այս փաստերը բացահայտելով՝ պետք է ջանքեր գործադրել և հանրությանը ցույց տալ, որ իր ղեկավարը սերիական ստախոս է, որը դարձել է ալիևյան շանտաժների խոսնակը՝ երկիրը տանելով միակողմանի զիջումների։ Նա խաղաղության ստրատեգիա, ճանապարհային քարտեզ չունի»,- նշել է Զուրաբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին