Ռուսական շոու բիզնեսի որոշ աստղեր կարծես թե այդքան էլ դեմ չեն այցելել հատուկ համասեռամոլների համար նախատեսված գեյ ակումբներ: Եվ այսպես, անցած շաբաթ երգիչ Սերգեյ Լազարևին նկատել են «Boys» ակումբում ելույթ ունենալիս, որտեղ հաճախում են միայն նույնասեռականներ: Հանդիսատեսի շարքում են եղել ինչպես աղջիկներ, այնպես էլ տղաներ: Նշենք, որ Սերգեյ Լազարևը ելույթ է ունեցել անվճար, և ցանկացողները կարող էին տեսնել նրան` հաճախելով ակումբ:
Երգիչն անձամբ այս առիթով դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լազարևը բազմիցս մեղադրվում է համասեռամոլ լինելու մեջ: