Քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանը դեռ չի հավատում այն լուրերին, որ սպանվել է քրեական հեղինակություն Դեդ Հասանը: Նա կարծում է, որ այս ն տեղեկությունը չէ, երկու ժամվա ընթացքում չի կարելի ճշտել:
Գրողը այս մասին հայտնել է եՄեդիա.am-ին` հավելոլով, որ Դեդ Հասանը Հայաստանում քրեական աշխարհում շատ ընկերներ և բարեկամներ ունի, և նրա մահվան դեպքում սկսվելու է քրեական աշխարհում ամենաթող իրավիճակ, քանի որ նա հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր անձնավորությունն էր, և այդ ամենթողությունը հասնելու է նաև Հայաստան:
Նշենք, որ Սերգեյ Գալոյանը, ով մի շարք քրեական գրքերի հեղինակ է, մինչ օրս չի հավատում, որ սպանվել է Յապոնչիկը, իսկ այսօր էլ չի հավատում, որ սպանվել է Դեդ Հասանը:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, թե Մոսկվայում սպանվել է օրենքով գող Դեդ Հասանը: