▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հստակ ասաց, որ ինքը ԱԱԾ աշխատակիցներին ուղարկում է եկեղեցուց՝ եկեղեցի, վանքից՝ վանք․․․Ռոբերտ Մարգարյան

Փաշինյանը հստակ ասաց, որ ինքը ԱԱԾ աշխատակիցներին ուղարկում է եկեղեցուց՝ եկեղեցի, վանքից՝ վանք․․․Ռոբերտ Մարգարյան

***

«Հրապարակ»-ը գրում է. «Ասուլիսից ընդամենը 2 օր անց, Եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին և դիմեց դատարան՝ կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են «թմրանյութերի իրացման» հոդվածով, բայց անգամ մեղադրանքը դրա մասին չէ․ իբրև թե 2018-ին կաթողիկոսի դեմ պայքարող ինչ-որ անձի ուսապարկում թմրանյութ են դրել՝ սրբազանի հանձնարարությամբ։ Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի։ ԱԱԾ են հրավիրվում սրբազաններ՝ «զրույցի», ԱԱԾ աշխատակիցն այցելում է քահանաներին՝ առաջարկում պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։ Օրերս ոչ արմատական ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ իր գրասենյակ է այցելել մի անձ, ներկայացել որպես «տվյալ տարածքի ԱԱԾ պատասխանատու» և «զրուցել» իր հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին