Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով:
Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից հետո ծնված սերնդի հասունացմամբ և հակաբեղմնավորիչների զարգացմամբ:
Սեքսուալությունը և հասարակությունը մինչև սեքսուալ հեղափոխությունը
Քրիստոնեական մշակույթով հասարակություններում վերաբերմունքը սեքսի նկատմամբ ընդհուպ մինչ XX դարը հենվում էր առաջին հերթին քրիստոնեական ավանդական բարոյականության վրա:
Այդ ժամանակվա հասարակության առանձնահատկություններից կարելի է նշել հետևյալները`
- Սեքսը տաբուացված թեմա էր հասարակությունում:
- Հակաբեղմնավորման և աբորտների դժվարությունը և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը:
- Համասեռամոլության, նիմֆոմանիայի, արտամուսնական սեռական հարաբերությունների անընդունելիությունը:
Սակայն գիտության զարգացումը, եկեղեցու ազդեցության նվազումը, ագրարայինից արդյունաբերականի հասարակության անցումը բերեցին մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: «Ավետարանական ճշմարտություններ»-ը կասկածի տակ դրվեցին, կանայք իրենց հավասար զգագին տղամարդկանց հետ: XIX դարի վերջում և XX դարի սկզբում հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտավ սուֆրաժիստուհիների (ֆր. suffrage – ընտրական իրավունք) շարժումը, որոնց նպատակը դարձավ տղամարդկանց համահավասար ընտրական իրավունքի տրամադրումը: Շարժման տրամաբանական շարունակությունը դարձավ ֆեմինիզմը:
Զ. Ֆրեյդը դարձավ առաջին գիտնականններից մեկը, որը զբաղվեց սեքսուալության խնդրով, չնայած որ Է. Ֆրոմը ժխտում էր Ֆրեյդի դերը սեքսուալ հեղափոխությունում: Այդ հարցի շուրջ աշխատում էր նաև Վ. Ռայխը, ինչի արդյունքում XX դարի 30-ական թթ.-ին նա գրեց «Սեքսուալ հեղափոխություն» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ռայխը ոչ միայն գիտնական էր, այլ նաև հասարակական գործիչ: Նրա ծրագիրն ընդգրկում էր հետևյալ կարևոր խնդիրները`
- Ծնելիության վերահսկման ոլորտում ինտենսիվ կրթությունը: Հակաբեղմնավորիչների տրամադրումը բոլոր ցանկացողներին:
- Աբորտների թույլատրումը:
- Ամուսնալուծությունների թույլատրումը:
- Սեռական կրթությունը որպես վեներական հիվանդությունների և սեռական խնդիրների կանխարգելում:
- Բժիշկներին և ուսուցիչներին սեռական հիգիենային ուսուցանելը:
- Սեռական հողի վրա հանցագործություն կատարողների նկատմամբ պատժի կիրառումից հրաժարումը. նման հանցագործների հոգեվերլուծության միջոցով բուժումը:
1960 – ականներ
Իրապես հեղափոխական դարձավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո ծնված սերունդը: Եթե ծնողները դեռ հիմնականում հակված էին ավանդական հայացքներին, ապա երեխաները խարխլված տնտեսության պայմաններում չէին զգում նախկին բարոյականության կարիքը: Կարևոր գործոն հանդիսացավ վստահելի և հասանելի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, ինչը թույլ տվեց օգտագործել սեքսը հաճույք ստանալու նպատակի համար` չմտածելով երեխաների մասին:
Այս ամենը միասին բերեց նոր գիտակցության ձևավորմանը: Այսուհետև սեքսը դադարեց արգելված թեմա լինելուց: 1960-ական թթ.-ի կեսերից շատ երիտասարդներ, իսկ այնուհետ նաև ոչ երիտասարդներ հրաժարվում են սեքսի մասին հին պատկերացումներից: Դա բերում է անկանոն սեռական հարաբերությունների որոշակի աճին, իսկ հավատարմությունն էլ երիտասարդության աչքերում սկսում է թվալ որպես հնացած արժեք: Դրան մասնավորապես նպաստեց Գ. Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը: Ֆրեյդի ուսմունքի փիլիսոփայական հետազոտությունը» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ջինսեր, ռոք-ին-ռոլ, թմրադեղեր, հիպիներ` ահա 1960-ական թթ.-ի սեքսուալ հեղափոխության ուղեկիցները:
Բարքերի այլասերման շարունակությունը
Այպիսով, սեքսը դարձավ երիտասարդության կյանքի անբաժան մասը: Սեքսն ուսումնասիրող գիտնականի մասնագիտությունը դադարեց անպատշաճ լինելուց: Նվազեց ընտանիքի դերը, մեծացավ կանանց ինքնուրույնությունը: Նրանք այլևս չէին ձգտում ամուսնանալ, քանի որ կարելի էր հաճույք ստանալ` չվախենալով հղիանալուց: Դա մեծ ազատություն տվեց նաև տղամարդկանց: Սեքսուալ հեղափոխությունը սերտորեն զուգորդվում էր ֆեմինիզմի հետ: Անկանոն սեռական հարբերությունները չեն տալիս սիրած մարդու հետ անվտանգության, մտերմության զգացում, ինչը բացասական է ազդում հոգեկան առողջության վրա: Կտրուկ մեծացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը: Դրա հետ մեկտեղ հակաբեղմնավորիչները վստահելի պաշտպանություն են ապահովում միայն դրանց ճիշտ օգտագործման դեպքում, ինչը ոչ միշտ էր ապահովվում, քանի որ դեռական կրթությունը դեռևս ներդրված չէր:
Մինչև օրս շարունակվում են հասարակական կարծիքի փոփոխությունները այսպես կոչված «ոչ ավանդական սեքսի» առնչությամբ: Դրանցից մեկի (օրիանակ զոոֆիլիայի) նկատմամբ վերաբերմունքը վերջին տասնամյակների ընթացքում շատ քիչ է փոխվել: Շատ երկրներում համասեռամոլությունը ընդունված է ոչ միայն բժկության, այլ նաև հասարակության կողմից (անցկացվում են գեյ-շքերթներ, կնքվում են միասեռ ամուսնություններ):
Հակահեղափոխություն
Որպես հեղափոխական շարժման արդյունք սկսվեց հակահեղափոխությունը` որոշակի վերադարձ անցյալին, չնայած, իհարկե, հեղափոխության մտցրած բոլոր փոփոխությունները վերացնելն անհնար էր: Կրկին սկսվեց գնահատվել նախամուսնական կուսությունը: 1970-ական թթ.-ին հաստատապես կայացավ պոռնոգրաֆիայի արտադրությունը: Պետք է հիշատակել նաև հակագեմինիզմի մասին:
Մեր օրեր
Այսպիսով, սեքսուալ հեղափոխությունը արմատապես փոխեց հասարակության հայացքները սեքսի, ամուսնության, տղամարդու և կնոջ միջև հարաբերություննների նկատմամբ: Համեմատելով ժամանակակից հասարակությունը հոդվածի սկզբում նկարագրածի հետ, տեսնում ենք հակառակ պատկերը`
- Կինը սկսեց օգտվել նույն քաղաքացիական իրավունքներից, ինչ տղամարդը:
- Միակ և ամբողջ կյանքի համար նախատեսված ամուսնությունը զանգվածների մեջ այլևս չէր դիտարկվում որպես միակ ընդունելի տարբերակ:
- Հակաբեղմնավորիչները բոլորի համար հասանելի են, աբորտները շատ երկրներում օրինական են:
- Օրալ սեքսը այլևս տաբու չէ` հատկապես երիտասարդության շրջանում:
Միաժամանակ հեղափոխությունն ավարտված չէ, հասարակությունը շարունակվում է փոփոխվել: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք անմիջականորեն չէին մասնակցել 1960-ական թթ.-ի դեպքերին: Ետարդյունաբերական երկրներից գալիս են հեղափոխության հետևանքները` բաց զգեստներ, պոռնոգրաֆիա: Սակայն հենց հասարակությունը դեռևս խիստ տարբերվում է ետարդյունաբերականից, ինչը հատկապես դրսևորվում է համասեռամոլների նկատմամբ վերաբերմունքով:
Որոշ ուսումնասիրողների կարծիքով մեր օրերում տեղի ունեցող հեղափոխության հետևանքներն են և’ հակաֆեմինիզմը, և’ ժողովրդագրական ճգնաժամը: Սակայն լուրջ վիճակագրական հետազոտությունները հերքում են այդ ենթադրությունը: Ծնելիության նվազումը ուրբանիզացիայի հետևանք է. ճրինակ մահմեդական երկրներում ուրբանիզացիայի աճին համընթաց ընկնում է ծնելիությունը: Իսկ ծնելիության բարձր մակարդակն նկատվում է ագրարային հասարակություններում:
Պետք է նաև նշել, որ ինչպես կարծում էր Ռայխը, սեքսուալ հեղափոխությունը չդարձավ սոցիալական հեղափոխության մի մասը:
Սեքսուալ հեղափոխությունները անցյալում
Ներկայումս «սեքսուալ հեղափոխություն» հասկացության տակ մեծապես հակացվում է 1960-ական թթ.-ի իրադարձությունները: Սակայն հավանաբար սխալ է պատմության ողջ նախորդ ժամանակաընթացքը դիտարկել որպես պուրիտանական` խիստ բարոյականությամբ և սեքսի թեմայի տաբուականությամբ: Եվրոպայում հստակորեն երևում են մի քանի շրջաններ, որոնց ընթացքում կտրուկ փոփխվել է սեքսի նկատմամբ վերաբերմունքը` տվյալ թեմայի նկատմամբ ամբողջական տաբու լինելուց մինչև բարքերի և սեռական հարաբերությունների ազատություն: Ընդ որում այդ շրջանները կարելի է դիտարկել երեք հազարամյակ կտրվածքով:
- Երե հաշվարկման կետ վերցնենք Հռոմի հիմնադրումը (Ք. ա. 753 թ.), ապա մոտավորապես 600 տարվա ընթացքում բարոյականությունը խիստ էր, հայրիշխանական: Չափազանց ուժեղ էր հայրերի և հատկապես ավագ սերնդի իշխանությունը, իսկ որպես կնոջ իդեալ հանդե էր գալիս Լուկրեցիան, որը հռոմեացի մի կին էր, որն իրեն սպանել էր բռնաբարությունից հետո: Մոտավորապես Ք. ա. II դարում տեղի ունեցավ կտրուկ փոփոխություն, ինչը պայմանավորված էր Հռոմի ծանոթացմամբ արևելյան հելլենիստական պետությունների բարոյականության հետ: Բարքերի ազատությունը կարճ ժամանակում անցնում է չափերն այնքանով, որ հռոմեական կայսրերը ստիպված էին հրամաններ արձակել, որոնցով արգելվում էր պատրիկուհիներին զբաղվել մարմնավաճառությամբ:
- Միջնադարը համարվում է կաթոլիկ եկեղեցու գերիշխանության ժամանակաշրջան: Ասկետությունը հռչակվել էր որպես իդեալ, իսկ սեքսը դիտարկվում էր որպես սերնդի շարունակության միջոց: Այդ շրջանը շարունակվեց մոտավորապես VII դարի սկզբից մինչև XVI դարի սկիզբ, այսինքն մոտավորապես ինչ հարյուր տարի:
- Այնուհետ եկավ Վերածննդի դարաշրջանը: Մոլորակի կենտորն դարձավ մարդը և նրա գեղեցկությունը այլևս չէր դիտարկվում որպես ամոթալի երևույթ: Հետևաբար, նվազում է նաև կաթոլիկների կրոնական բարոյականությունը: XVI-XVIII դարերը համարվում են կուրտիզանուհիների, պաշտոնական ֆավորիտուհիների դարաշրջան:
- XIX դարում հաղթում է այսպես կոչված պուրիտանական բարոյականությունը: Այն նույնպես կապված է քրիստոնեության, բայց այս անգամ ոչ թե կաթլիկության, այլ բողոքականության հետ: Հենց բողոքական երկրներում (Անգլիա, Գերմանիա, Սկանդինավիա, ԱՄՆ) բարոյականությունը դառնում է հնարավորինս խիստ: Արտամուսնական սեքսը (հատկապես աղջիկների մոտ) հարմարվում էր այլասերման գագաթնակետը, համասեռամոլությունը և ձեռնաշարժությունը համարվում են հոգեկան շեղումներ: Հենց այս շրջանի ավարտը և անցումը ժամանակակից բարոյականությանը այժմ կոչվում է սեքսուալ հեղափոխություն:
Սեքսուալ հեղափոխությունը արվեստում
1994 թ.-ին Army of Lovers խուբը կատարեց «Sexual revolution» (ներբեռնել երգը) երգը:
Նյութի աղբյուր` armwiki.wordpress.com