Բժիշկները հիշեցնում են, որ սեքսի ժամանակ արյան մեջ ներթափանցում են սերոտոնին (տրամադրությունը բարձրացնող հորմոն) և իմունոգլոբուլին А, որը մեզ պաշտպանում է ամենահասարակ մրսածությունից և գրիպից:
Նոթհինգեմի համալսարանի գիտնականների կարծիքով, սեքսը կյանքի միակ հաճույքն է, որն օգտակար է առղջությանը:
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ակտիվ սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ 50 տարեկանից հետո շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազում է:
Ֆին գիտնականներն իրենց հերթին ուսումնասիրելով 55-ից մինչև 75 տարեկան 1000 տղամարդու, պարզել են, որ ակտիվ սեռական կյանքի և էրեկցիայի ֆունկցիաների խախտման միջև ուղիղ կապ կա: Այն տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական 3 անգամ, այդ պաթոլոգիան քառակի նվազում է, համեմատած շաբաթը մեկ անգամ սեքսով զբաղվող տղամարդկանց հետ:
Տարիքով մեծ կանանց մոտ կլիմաքսն ուղեկցվում է էստրոգեն հորմոնի մակարդակի սուր նվազմամբ: Նշենք, որ այդ հորմոնը իր վրա կրում է սեռական ակտի ժամանակ հաճույք ստանալու ֆունկցիան: Սակայն ամերիկյան հետազոտողները պարզել են, որ ամենաքիչը շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվող կանանց մոտ էստրոգենի մակարդակը երկու անգամ բարձր է:
Ասվում է նաև, որ սեքսը անուղղակի կերպով կանխարգելում է օսթեոպորոզի (ոսկորների բորբոքում) զարգացումը, քանի որ սեքսի ժամանակ և հետո տղամարդկանց մոտ արտադրվում է տեստոստերոն:
Վիգեն Զարգարյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից