Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստան մեծ քանակությամբ կուսաթաղանթների ներմուծման թեմային, նշել է. «Կարելի է մտածել, թե Հայաստանում կուսաթաղանթով աղջիկ չի մնացել» և ավելացրել է, որ արհեստական կուսաթաղանթները վտանգավոր չեն առողջությանը, եթե աղջիկը չունի խնդիրներ:
Անդրադառնալով վիրահատության միջոցով կուսաթաղանթի վերականգման թեմային, բժիշկը հայտնել է, որ գինը կախված է կուսաթաղանթի պահպանման ժամկետից։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստան կես տոննա կուսաթաղանթ ներմուծվեց, ինչն էլ բուռն քննարկման առիթ դարձավ հասարակության, մասնավորապես` ֆեյսբուքահայության շրջանում: