▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շենգավիթ» ԲԿ-ից բերման են ենթարկվել 2 հարազատ եղբայրներ, վիճել էին աշխատակիցների հետ և քաշքշել իրար

Հունվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան փողոցում գործող «Շենգավիթ» ԲԿ-ում ծեծկռտուք է տեղի ունենում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել և բաժին են ներկայացրել Լոռու մարզի բնակիչներ, 30-ամյա Հայկ Դ․-ին և 35-ամյա Ավետիք Դ․-ին։ Վերջիններս այնուհետև բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Ըստ աղբյուրի՝ ահազանգը ստացվել է «Շենգավիթ» ԲԿ-ի ծառայություն իրականացնող անվտանգության պետ Արա Ա․-ի կողմից, ով հայտնել է, որ մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են նշված ԲԿ-ի աշխատակիցներին, ինչի հետևանքով խաթարվել է կենտրոնի բնականոն աշխատանքը։ 

Ոստիկանությունն ունի նաև տեղեկություն, որ նշված ԲԿ-ից գույները խտացնում են, իսկ ոստիկանություն տեղափոխվածները հարազատ եղբայրներ են։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին