▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սելիմի լեռնանցքը Սելիմ Ահեղի անվան հետ կապ չունի՞

Վայոց ձորի մարզպետը վերջերս հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և Սելիմի լեռնանցքն այսուհետ կոչվում է Վարդենյաց լեռնանցք, իսկ Սելիմի քարավանատունը` Օրբելյանների քարավանատուն:

ASEKOSE.am-ի թղթակցի`  երբվանի՞ց կար Սելիմի  լեռնանցքի  անունը փոխելու գաղափարը, ինչի՞ հետ է կապված անվանափոխությունը, արդյո՞ք այն պաշտոնապես անվանափոխվելու է հարցերին անդրադառնալով Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պատասխանեց.

«Գաղափարը նոր չէ: Սելիմի լեռնանցքը Վարդենյաց լեռանցք անվանափոխելու որոշումն ընդունվել է դեռևս 2006 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ  կառավարության թիվ 1905-Ն որոշմամբ և մեր խնդրանքն է, որ այն մտնի գործնական կիրառության մեջ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե  ինչո՞ւ Վարդենյանց լեռնանցք, Վայոց ձորի մարզպետը նշեց.

«Վարդենյաց  լեռնանցքն  իբրև տեղանուն սահմանված է ՀՀ Գեղարքունիքի մարզի օբյեկտների ցանկում:  ՀՀ Վայոց  ձորի  մարզում  Սելիմ անվամբ կան մի շարք օբյեկտներ: Մենք նախաձեռնություն ենք հանդես բերել, որպեսզի Սելիմի քարավանատունը փոխարինվի Օրբելյանների քարավանատուն, իսկ Սելիմ անունով մյուս օբյեկտները (գետ, խաչքար, հանդամաս)` Աղնջաձորի: Մեր առաջարկությունն արժանացել է համապատասխան պետական մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության և առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը»:

Եվ, քանի որ  համաձայն որոշ ասեկոսեների Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն, դեռ ավելին,  կապված է Սելիմ Ահեղի  անվան հետ, պատմաբան Գեղամ Բադալյանը  ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց, որ այս մասին հիշատակում է միայն Ստեփանոս Օրբելյանը` նշելով, որ Սյունյաց իշխանները մտան Սյունիք, ինչ վերաբերում է Սելիմ Ահեղին, ապա այդ մասին որևէ տեղեկություն չկա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին