▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի  աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին: 
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին