▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին

 

***

Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերն այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և մինչ այս պահը տեղեկություններ չունի նրանից․ կան կասկածներ, որ ջրահեղձ է եղել: Սկսել են իրականացվել որոնողական աշխատանքներ։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը:

Շամշյանի  տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասւմ են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալների երաժշտության հեղինակ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին