Անկախ Հայաստանն իր ֆեյսբուքյան էջում երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարներին կից գրել է.
«Շատ կարճ այն մասին, թե ինչի եմ ես ավելի շատ հարգում Ավետ Բարսեղյանին»:
Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին համացանցային օգտատերերը քննադատում էին երգահան Ավետ Բարսեղյանի, մեղադրում էին նրա համար, որ վերջինս, ի տարբերություն շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, չի մասնակցել ցույցերին և ամբողջ ընթացքում լռություն է պահպանել: Իր հերթին Ավետը գրառումներ արեց Instagram-ի իր էջում`այդ այդ կերպ պատասխանելով իրեն քննադատողներին. «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս»։
Ի տարբերություն Ավետ Բարսեղյանի` Իվետա Մուկուչյանը, ով մինչ այդ, կարծես թե, աչքի չէր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, հատուկ հեղափոխությանը մասնակցելու համար վերադարձել էր Հայաստան: «Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության եւ խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա»,- գրել էր երգչուհին: Համացանցային օգտատերերի աչքից չվրիպեց այդ հանգամանքը, և շատերը դա որակեցին որպես PR քայլ երգչուհու կողմից:
Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանն ավելի վաղ Ռիտա Սարգսյանին նվիրել էր իր քրոջ` Մարիաննայի հետ թողարկած MUKUCHYAN աքսեսուարների էքսկլյուզիվ ժամացույցը, որի արժեքը կազմում է 150 հազար դրամ։
Իսկ օրերս երգչուհին Instagram-ի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել` դրան կից գրելով. «Ես կարող եմ երաշխավորել, որ մեր երկիրը ղեկավարվում է լավ դեմքերի կողմից»: