Երեկ, «Դվին»-ի սեփականատեր Արտակ Թովմասյանի մոր ծննդյան տարեդարձն է եղել, ինչն էլ, բնականաբար, նշվել է «Դվին»-ի Արտակի հյուրանոցում։
Սնդուսափայլ հյուրերի ու բոլոր քեֆերին ուրախացնող երգիչների պակաս չի եղել։
Օրինակ՝ Սարոն ու Արկադի Դումիկյանն են երգել «Դվին»-ի Արտակի մոր համար։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ նշվում է, որ Իոսիֆ Կոբզոնը ժամանակին որդեգրել է Արտակ Թովմասյանին և այդ մասին տեսանյութում խոսում էր Կոբզոնի այրին։
Նշենք, որ թեման ժամանակին արծարծվել է նաև հայկական մամուլում։