«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ, չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ ու խոսել»,-այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
«Հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ...պահի տակ ֆռացիք, ու ասում եք՝ Նիկոլի թվին էլ սա է եղել, եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք հիշեցնեմ՝ մեր սիրելի, միգուցե նաև ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից, հիշողությամբ: Բոլորս հիշում ենք ձեր շեֆի 1992 թվականի մարտի հինգի «Կոմսոլոսկայա պրավդայի» հոդվածը, բացեք, նայեք»:
Շարմազանովը նաև նկատել է. «Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի «կարապի երգն» էր»:
Նշենք, որ Հրանտ Մաթևոսյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի աներն է՝ «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանի հայրը: