▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը հակադրվեց Տեր-Պետրոսյանին


Շարմազանով Էդիկն իմ ուսանողական, երիտասարդական տարիների ընկերն է: Կարող եմ պնդել, որ հրաշալի պատմաբան է:

Այսօր, խոսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի ու դրան հակադրվողների մասին, նա ասել է. «Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Կարծում եմ, որ այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեվանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է»:

Երեք տարի առաջ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը տվել էր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» ձևակերպումը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքն, որ այդ տերմինը պատմականորեն հնացած է ու այսօրվա իրողություններին ոչ ադեկվատ: Ինձ ավելի շատ խնդրի բովանդակային կողմն է հետաքրքրում. «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» ենթադրում է կրեատիվիզմի մեծ պոտենցիալ, որն առայժմ Քառյակի կամ նույն ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հիմքում տեսանելի չէ: 

Իսկ եթե «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» վրայից «քերենք» կրեատիվ գաղափարական բաղկացուցիչը, տակը մնում է ռևանշիզմի և օլիգարխիայի սերտաճում: Ինչն էլ դիպուկ նկատել է ընկերս.... 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին