ՀՀԿ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է, թե ամեն ինչ անելու է, որ ընդդիմությունը հուսախաբ լինի և նրանց բացասական կանխատեսումները չիրականանան. «Պայքարելու ենք, որ զարգանա տնտեսությունը»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան- Սերժ Սարգսյան հանդիպում կազմակերպելու իր միջնորդությանը՝ նա նշել է. «Իմ կարծիքով երկու քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիքը չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»։
Հարցին, թե իրականում հանդիպում եղե՞լ է ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ՝ վարչապետը չի պատասխանել: