▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիսը շատ է երազում որդի ունենալու մասին, սպասում ենք այդ հրաշքին. Մանո Գրիգորյան

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանո Գրիգորյանը, այսօր  զրույցում պատմեց իր ընտանիքի և աշխատանքի համատեղման մասին. «Քանի որ ամուսինս իր մասնագիտության արդյունքում խիտ աշխատանքային գրաֆիկում է գտնվում, մեր ընտանեկան համատեղ բիզնեսը՝ «Grigoryans wedding production»-ի գործերի մեծ մասը ես ինքս եմ իրականացնում, բայց ամեն կերպ փորձում եմ այնպես աշխատանքս կազմակերպել, որ մինչ ժամը 18:00-ն ավարտեմ գործերս, քանի որ ընտանիքիս՝ ամուսնուս և երեխաներիս ժամանակ տրամադրելը ինձ համար անհրաժեշտություն է»:

Մանոյի խոսքերով, երբեք աշխատանքի պատճառով չի թողնի, որ ընտանիքը տուժի. «Կարծում եմ, մարդ ինչքան զբաղված է լինում, այնքան նրա օրը կազմակերպված է լինում, ես ունեմ նոթատետր, որտեղ իմ ամեն ժամը հստակ գրանցաված է: Ես երբեք չեմ թողնի, որ աշխատանքիս պատճառով ընտանիքս տուժի, պարբերաբար երեխաներիս հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնեմ ՝ նրանց տանելով զբոսանքի, ներկայացումների, առհասարկ, չեմ թողնում, որ աղջիկներս կարոտեն մայրական քնքշանքն ու ուշադրությունը: Իմ գործը հեշտ է նաև այնքանով, որ աշխատանքը մեր համատեղ բիզնեսն է և ցանկացած պահի կարող ենք չգնալ աշխատանքի, անգամ ես գումարի հետևից շատ ժամանակ կարող եմ չընկնել, եթե իմանամ, որ տվյալ գործը ինձնից շատ ժամանակ է խլելու, կամ տվյալ օրը ընտնիքով, բարեկամներով պլանավորած գործ ունենք, ես պարզապես չեմ վերցում այդ պատվերը, առաջին տեղում իմ ընտանիքն է: Մենք զբաղվում ենք մեր սիրած գործով, դրանով գումար ենք աշխատում, բայց մենք ենք տնօրինում մեր ժամանակը և դրա բաշխումը»:

Հարցին, թե նոթատետրում երեխաների համար ժամեր առանձնացնելով առաձնացված են արդյոք նաև ամուսնու համար նախատեսված ժամերը, պատասխանեց. «Անպայման, ես չեմ թողնում, որ որպես ամուսիններ պակասի մեր շփումը: Լինում են օրեր, որ Սարգիսին ասում եմ՝ քեզ մոտ նշի այս օրը, մենք միասին ենք լինելու, այդ օրը ընտանիքի օրն է: Իհարկե, չեմ կարող ասել, որ ամեն շաբաթ նման օր առանձնացնելը ստացվում է, բայց, այնուամենայնիվ, մենք ամեն բան անում ենք դրա համար: Մեր բախտը բերել է նաև այն բանում, որ մենք հաճախ հանդիպում ենք նաև գործի բերումով, միևնույն ժամանակ, նույն գործի բերումով հնարավոր է, որ 3 օր շարունակ մենք տանը իրար չհանդիպենք»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին