▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարդարապատ թանգարանի ծեծված աշխատակիցները պատմում են միջադեպի մանրամասները. alttv.am

alttv.am -ը գրում է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953թ. ծնված Անիկ Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, 1969թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:

Հիվանդների վկայությամբ իրենք հիվանդանոց են տեղափոխվել Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում ընդհանուր ժողովում տեղի ունեցած անհամաձայնության, վեճի, այնուհետև՝ ծեծկռտուքի պատճառով: Անհամաձայնության առիթ է դարձել տնօրենի կողմից ներկայացված հաստիքների վերադասավորումը:

Անիկ Միքայելյանը պնդում է, որ իրեն սկզբում հարվածներ է հասցրել թանգարանի Վարդիկ անունով աշխատակցուհին, այնուհետև՝ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը: Սիրանուշ Զադոյանը տեսել է, թե ինչպես է Վարդիկը գոռում Անիկ Զադոյանի վրա: Զադոյանն ինքն էլ փոքրիկ առճակատում է ունեցել Վարդիկի հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը` ԱՐ tv

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին