▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարա Էպրեխտն Ինջիղուլյաններին ասել է, որ չի կարող անձամբ տեսակցել Հակոբին

Նախօրեին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբոր` Հարություն Ինջիղուլյանի փոխանցմամբ` որոշ աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը մոտ օրերս Ադրբեջան է մեկնելու: Asekose.am-ին հայտնի է դարձել, որ այսօր Հակոբ ԻՆջիուլյանի հարազատները հանդիպում են ունեցել վերջինիս հետ` խնդրելով հնարավորության դեպքում անձամբ տեսակցել զինվորին: Սարա Էպրեխտը, սակայն, նրանց հայտնել է, որ անձամբ տեսակցել չի կարող, քանի որ աշխատանքի բնույթը թույլ չի տալիս: Այնուամենայնիվ նա խոստացել իր հանդիպումների ընթացքում անդրադառնալ նաև Հակոբի խնդրին: Նա նաև նշել է, որ իրենց կոմից հնարավոր ու անհնարին բոլոր քայլերն արվում են և կարվեն: Ինջիղուլյաններին նաև հայտնի էր դարձել, որ ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակում չկա հայերենի թարգմանիչ, այդ իսկ պատճառով էլ ձգձգում են Հակոբի հետ հանդիպումը: Այսօր խոստացել են, որ թարգմանիչը հունվարի վերջին միայն այնտեղ կլինի, ուստի հերթական հանդիպումը Հակոբի հետ կնշանակվի այդ ժամանակ:

Նախօրեին տեղեկացրել ենք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբոր` Հարություն Ինջիղուլյանի փոխանցմամբ` որոշ աղբյուրներից իրենց  հայտնի է դարձել, որ  ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը մոտ օրերս Ադրբեջան է մեկնելու:
Այսօր Հակոբ ԻՆջիուլյանի հարազատները հանդիպում են ունեցել վերջինիս հետ` խնդրելով հնարավորության դեպքում անձամբ տեսակցել զինվորին:
Սարա Էպրեխտը, սակայն, նրանց հայտնել է, որ անձամբ տեսակցել չի կարող, քանի որ աշխատանքի բնույթը թույլ չի տալիս: Այնուամենայնիվ նա խոստացել իր հանդիպումների ընթացքում անդրադառնալ նաև Հակոբի խնդրին: Նա նաև նշել  է, որ իրենց կոմից հնարավոր ու անհնարին բոլոր քայլերն արվ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին