Շանթ Հարությունյանը հեղափոխություն էր խոստացել՝ դեկտեմբերի երկուսին, երբ Հայաստանում կլիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Պուտինը Հայաստանում չէ, բայց Շանթի ու նրա մի քանի տասնյակ կողմնակիցների՝ մահակներով ու պայթուցիկներով զինված երթը հանդիպեց ոստիկանների հակազդեցությանը, մարդիկ վիրավորվեցին ու ձերբակալվեցին, կարճ ժամանակով Մաշտոցի պողոտան վերածվեց «մարտադաշտի»։
Չգիտեմ՝ Անոնիմուսի օրն էր պատճառը, թե՞ Շանթի խելառությունը, բայց եթե Շանթին չճանաչեի, ինձ կթվար, թե այս ամենի հետևում՝ իշխանության ներդրած պրովակատորներն են։
Շանթը վարկաբեկեց հեղափոխություն հասկացությունը՝ գուցե ակամայից այն նույնացնելով պայթուցիկ նյութերի ու անարխիզմի հետ։
Ժամանակակից հեղափոխությունը կապ չունի բռնության հետ և ասոցացվում է մտածողության, մտքի փոփոխության հետ։
Շանթն այս ճշմարտությունը չի հասկացել՝ օրորոցում խեղդելով՝ ոչ միայն իր խոստացած, այլ՝ իրական հեղափոխությունը։
Շանթի հեղափոխության օրորոցային վախճանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet