▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ»-ի Յուրան պա՞րտք է սպանված գործարարին.«Հրապարակ»

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա (Վարշամ) Ղարիբյանի տանն անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին սպանված Գևորգ Սարգսյանի՝ հեղինակություն Գեչի Սամոյի փեսայի գործով իրավապահները լռություն են պահպանում։ Կողմերը հրաժարվել են փաստաբանների ծառայությունից, թեև նրանցից ոչ մեկն անապահով չէ։ 4 ամիս անց միակ զարգացումն այն է, որ գործը Քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ի սկզբանե գործը ներկայացվում Էր ոչ թե որպես սպանություն, այլ ավազակային հարձակում։ Կարծես տունը, որի վրա հարձակվել Էին, ավելի մեծ արժեք լինի, քան մարդկային կյանքը, որը խլվել է։ Այս դեպքը նաև հիշեցնում Է Լիսկայի տան վրա հարձակումը։ Հարձակման մասին ահազանգել են Վարշամ Ղարիբյանի տնեցիները՝ զինված և դիմակավորված անձը մուտք Է գործել տուն, զենքի սպառնալիքով պահանջել Է, որ զարդերն ու գումարը դնեն սեղանին, հրացանից կրակել Է Շանթի Յուրայի ընտանիքի անդամների վրա, որոնք Էլ դիմադրություն են ցույց տվել ու դանակով հարվածել են գործարարին։ «Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել Է»,– հաղորդում Էին իրավապահները։ Տեսանյութում երևում Է, սակայն, որ Յուրա Ղարիբյանի տանը ոչ թե մարմնական վնասվածքներ ստացած, այլ մեռած մարդու մարմին Է։ Ոստիկաններից մեկը նույնիսկ արտաբերում Է՝ «մեռած Է», և սա հստակ լսվում Է տեսաձայնագրության նախնական տարբերակում։ Հետո այն խմբագրվեց, և այդ ու որոշ այլ հատվածներում ձայնը մաքրվեց «վիդեոյից»։ Սպանությունից հետո հարցեր բարձրացվեցին։ Հասկանալի չէր, թե ինչու է ավազակային հարձակման մտադրություն ունեցող անձը տուն գալիս օրը ցերեկով և մուտք գործում կիսաբաց դռնով։

 Այսինքն՝ նա դիմակ է հագնում, զենք է վերցնում ու գալիս է, հույսով, որ տան դուռը բաց կլինի, ու ինքն անմիջապես մուտք կգործի։ Կամ՝ ինչպե՞ս ստացվեց, որ Յուրայի զոքանչը կարողացավ զինված տղամարդուն այնպես հարվածել, որ նա տեղում մնաց, առանց որևէ մեկին լուրջ վնասվածք հասցնելու։ Իրավապահները չեն շտապում պատասխանել այս հարցերին, և, ինչպես պատահում է նման դեպքերում, ծնվում են ժողովրդական վարկածներ։ Ըստ դրանց, վաղեմի ունեցվածքային վեճ է եղել Յուրա Ղարիբյանի և սպանվածի աներոջ միջև։ Ըստ մյուս վարկածի, Վարշամ Ղարիբյանը մեծ գումար է պարտք եղել Գևորգ Սարգսյանին։ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին գնացել է նրա տուն՝ այդ գումարն ստանալու հույսով։ Ըստ իրավապահների, Ղարիբյանը Գևորգ Սարգսյանի սպանության պահին տանը չի եղել։ Ըստ ժողովրդական վարկածի, սակայն, նա տանն է եղել, նրա և հանգուցյալի միջև խոսակցություն է կայացել։ Կողմերը տաքացել են, վեճը թեժացել է և ավարտվել է հյուրի մահով։ Վարշամ Ղարիբյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում, նա չի պատասխանում ԶԼՄ-ների զանգերին, իսկ սպանվածի հարազատները չեն ցանկանում խոսել այս մասին։ Նրանք ապրում են Վարշամ Ղարիբյանի հարևանությամբ, և չի բացառվում, որ ոչ մի լավ բանի չեն հավատում, նախընտրելով լռել։ ՀՔԾ մամուլի խոսնակը հրաժարվում է անգամ պատասխանել, թե ինչու է ՀՔԾ-ն զբաղվում այս գործով, և կա արդյոք այլ վարկած։ Բոլոր հարցերին նա պատասխանում է՝ «նախաքննության փուլ է»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին