Հայ էստրադային երգիչ, սիրված հանդիսավար Սամվել Գրիգորյանի ընտանիքում ապրիլի 4-ին երջանիկ իրադարձություն էր։ Պատերազմի պատճառով, իսկ հետո Արցախի հայաթափման ծանր օրերին երեք անգամ հետաձգված՝ միակ որդու՝ Նարեկի պսակադրությունը վերջապես կայացավ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Դվին ռեստորանային համալիրում էլ տեղի է ունեցել հարսանեկան շքեղ արարողությունը՝ նորաստեղծ ընտանիքի հարազատների, հայկական շոուբիզնեսի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Հարսանիքին ներկա էր նաև գեներալ Հայկազ Բաղմանյանը, բժիշկներ, բիզնեսոլորտի և քաղաքական դաշտից նախկին դեմքեր։
Ի դեպ, նորապսակները՝ Նարեկ Գրիգորյանն ու Օլյա Օխանյանը, իրենց պսակադրության նվերներ-գումարները բարեգործական նպատակով փոխանցել են տարահանված արցախցի ընտանիքներին՝ որպես օգնություն։
Նշենք, որ հարսանիքի քավորը մոսկվայաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերի Սահարյանն է։