««Սամվել Բաբայանը օրերս Հայաստան ոտք չի դրել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել Է Բաբայանի հարազատներից մեկը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Սամվել Բաբայանը Հայաստան Է վերադարձել։
Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն Էլ ֆեյսբուքյան իր Էջում երեկ արձագանքել Է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել Է Վարդան Օսկանյանի հետ։ «Նրանք մոտավորապես մեկուկես ժամ զրուցել են։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնացել Է Վարդան Օսկանյանի նոր կուսակցությանը Սամվել Բաբայանի միանալու, նրա դերակատարության շուրջ»,– գրել Էր կայքը։ «)))))))... Լավ Էլի... Էլ ի՞նչ»,– սույն հրապարակմանն այսպես Էր արձագանքել Բաբայանի դուստրը։ Ի դեպ, արցախյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարեց, թե ժամանակն Է կոչով դիմել Սամվել Բաբայանին, որ նա վերադառնա։ Բաբայանը շարունակում Է գտնվել ՌԴ-ում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում