▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն Աժ միջանցքում գովազդում էր իր տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքը. «Հրապարակ»

«Սամվել Ալեքսանյանն Աժ միջանցքում գովազդում էր իր տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքը, մանավանդ՝ գուլպաները, և լրագրողներին նախատում, թե հիմա էլ բարի գործ է արել՝ գործարան բացել, աշխատատեղ ստեղծել, ինչո՞ւ չենք գրում: Արդեն մի քանի ամիս է՝ ֆաբրիկան գործում է Երևանի Նորագավիթ թաղամասում, հայկական արտադրության գուլպաներ, վերնաշապիկ և այլ տեսակի հագուստ են արտադրում:

 

Ալեքսանյանը դեռ երկար կպարծենար իր «բարի գործով», եթե լրագրողները նրա առաջ չդնեին քավորի՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կոմիտասի այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը: Ինչո՞ւ Ալեքսանյանը քավորին խորհուրդ չի տվել եկեղեցի կառուցելու փոխարեն հետևել իր օրինակին և զարկ տալ հայրենական արտադրությանն ու աշխատատեղերի բացմանը: Ալեքսանյանը խնդրեց քավորի դեմ բան չգրել. «Իմ դեմ ինչքան կուզեք, բայց քավորս շատ լավն ա»: Ապա անմիջապես նոր միտք հղացավ. «Թուրքական կտորները թանկ են նստում, որ բերում-կարում ենք, կասեմ՝ թող կտորի արտադրամաս կառուցի»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին