▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի մրցակից հերթական գործարարն է հայտնվել ֆինանսական կրախի առջեւ.«Հրապարակ»

«Հրապարակ». Հերթական գործարարն է հայտնվել ֆինանսական կրախի առջեւ։ Մեր տեղեկություններով, անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում։ Մասնավորապես, Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում եւ Արմաշի ալրաղացում։

Գրեթե 50 տոկոսով կրճատվել է աշխատակազմը, գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան էժան ալյուրի ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական, ավելի բարձր գնով վաճառվող ալյուր արտադրողների համար։

Նա վերջերս մեզ տված հարցազրույցում աջակցություն էր հայտնել Սամվել Ալեքսանյանի գաղափարին, որ պետք է թույլ չտալ ՌԴ-ից էժան ալյուրի մուտքը Հայաստան, քանի որ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն՝ երկիրը «կկործանվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին