▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը պատրաստ է նաև բնամթերքով հարցազրույց տալ.«Իրավունք»

«Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը համառորեն հրաժարվում է լրագրողներին հարցազրույց տալ։ Գործարար, յոթ երեխաների հայր պատգամավորը միայն մի դեպքում հարցազրույց կտա՝ եթե 500 եվրո վճարեն նրան։ «Գումարը տալիս եք, հարցազրույց եմ տալիս։ Իմ հարցազրույցներով ձեր սայթերի ռեյտինգը բարձրանում է»,– ասաց պատգամավորը։

 

«Իրավունքի» դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ դրամով վճարել, քանի որ մեր ազգային արժույթը ՀՀ դրամն է։ «Դրամով տվեք։ Կուրսով տվեք»,– ժպտալով ասաց պրն Ալեքսանյանը։ «Իսկ բնամթե՞րք»,– հարցրինք պատգամավորին։ «Բնամթերք էլ»,– ասաց գործարար-պատգամավորը և հեռացավ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին